Գոհարին ու Սերգեյին բռնացրել են նույն ռեստորանում նույն օրը. ամուսնալուծությունը դիմահարդարի հերթական PR քա՞յլն է (տեսանյութ)

  • Jan 27, 2022

Armlady.am-ն արդեն տեղեկացրել է, որ դիմահարդար Գոհար Ավետիսյանն օրերս պաշտոնապես հաստատել է իր ամուսնալուծությունը:

 

Գոհար ինստագրամյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ խոսելով իր ու Սերգեյի ամուսնալուծության և դրա պատճառների մասին: Գոհարը նշել է, որ անգամ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր 8 ժամ տևող վիրահատության, Սերգեյն անընդատ հեռախոսի մեջ էր:

Գոհարը պարբերաբար անդրադառնում է իր ամուսնալուծության թեմային, տխուր գրառումներ անում, սակայն, կարծես թե, ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացնում է հայտնի դիմահարդարը: Օրերս Գոհարը ինստագրամյան իր էջում սթորիներ էր հրապարակել՝ ժամանցի վայրերից մեկից՝ ցույց տալով, թե ինչպես է անցկացնում իր երեկոն:

 

Հատկանշականն այն է, որ հենց այդ նույն օրը Գոհարի արդեն նախկին ամուսինը՝ Սերգեյը, նույն ռեստորանում էր և նույնպես հրապարակում էր արել:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություն

Որոնում