Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը խոստովանել է, որ բաժանվում է սիրելիից` այն էլ դժվարությամբ:
Դիմահարդարը պատմել է, որ երեկ քիչ էր մնում լաց լիներ նորաձևության ցուցադրության ժամանակ, որտեղ պոդիումում հայտնվել էր հարսի զգեստով։
Նշենք, որ դեռ հուլիսի սկզբին հայտնի դիմահարդարին հնարավոր էր երջանիկ տեսնել ընկերոջ՝ Հրաչ Ամիրաղյանի գրկում, սակայն, ըստ ամենայնի, այս անգամ ևս` Գոհարի երջանկությունը երկար չտևեց:
Նշենք, որ StarNewsը դեռ ամիսներ առաջ նկատել էր, որ Գոհարը ինստագրամյան իր էջից հեռացրել էր ընտրյալի հետ համատեղ բոլոր հրապարակումները և story բաժնում տեղադրված լուսանկարներին և տեսանյութերին կից գրել.
«Ինձ համար հիմա դժվար է և ես ձեր կարիքն ունեմ։ Ամեն ինչ ժամանակավոր է, այնպես չէ՞», «Ի վերջո ամեն ինչ լավ է լինելու, իսկ եթե լավ չլինի, ապա դա վերջը չէ»։
Իսկ ահա որդու՝ Գասպարի հետ համատեղ հոլովակին կից դիմահարդարը գրել էր.
«Լավագույն դեղամիջոցը»։
Այս ամենը թույլ էր տալիս մտածել, որ Գոհարն ու սիրելին կա՛մ բաժանվել են, կա՛մ խնդիրներ ունեն հարաբերություններում։ Դե իսկ` ինչպես հաճախ, այնպես էլ հիմա` StarNews-ը չսխալվեց: