Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող պատերազմին:
«Հենց նոր եմ հեռախոսը ձեռքս վերցնում միջոցառումից հետո։ Ասել, թե խոսքեր չունեմ, նշանակում է՝ ոչինչ չասել»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։