Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հերթական անգամ սոցիալական հարթակներում հանդես էր եկել նոր հրապարակումներով։
Դիմահարդարը հարսանեկան արարողության է մասնակցել ու հետևորդների հետ կիսվել էր ինչպես հարսանիքի կադրերով, այնպես էլ՝ իր օրվա լուքով։ Հրապարակման մեկնաբանությունները 2 խմբի էին բաժանվում։
Դիմահարդարի մի շարք հետևորդներ հիացած էին դիմահարդարի տեսքով և դրական խոսքեր էին շռայլել, մի մասն էլ նշում էր, որ Գոհարը անդադար խոսում է ինքնավստահ լինելու մասին, բայց շարունակում է օրեցօր փոխել արտաքինը։