Գոհար Ավետիսյանը նոր սիրելի ունի. նա լուսանկար է հրապարակել

  • May 22, 2023

Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն այն հայտնիներից է, ով ակտիվ վարում է իր ինստագրամյան էջը:

Գոհարն այն հաճախ է օգտագործում որպես իր անձնական և գործնական ինֆորմացիայի հաղորդման դաշտ, և այս անգամ ևս Գոհարը հետաքրքրություն շարժող հրապարալումով է եկել:

Հերթական հարց ու պատասխանի ժամանակ Գոհարը պատասխանել է անձնականի մասին՝ տեղեկացնելով, որ արդեն 7 ամիս է ինչ ունի նոր հարաբերություններ: Գոհարը լուսանկար է հրապարակել, բայց թաքցրել է սիրելիի դեմքը:

Հիշեցնենք, որ միլիոնատեր դիմահարդարը սիրո տոնին խոստովանել էր, որ այս տարի լավագույն Վալենտինի օրն է եղել`երբևէ իր կյանքի: Նա ցուցադրել էր սիրելիի կողմից ստացած թանկարժեք նվերը:

Գոհարը նաև այլ լուսանկարներ էր հրապարակել ու դրանց կից գրել.

«Ինչպիսին այգեպանն է, այնպիսին էլ այգին է․ ես ծաղիկները նկատի չունեմ»:


Հայտնի դիմահարդարը նաև գովաբանել էր իր նոր ընկերոջը՝ նշելով, որ նա շատ լավ է նկարում։

Հիշեցնենք, որ Գոհարն արդեն երկու անգամ ամուսնացած է եղել։ Գոհարը երկրորդ ամուսնուց ունի մեկ որդի, ում անվանակոչել է ի պատիվ իր պապիկի:

Մեկնաբանություն

Որոնում