Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում։ Գոհարը, ըստ երևույթին, փորձել է ամեն կերպ պահպանել հետաքրքրությունն իր անձի հանդեպ՝ շատ անգամ խոսելով նաև թեմաների մասին, որոնք այնքան էլ հանրային քննարկման թեմաներ չէին։ Մասնավորապես Գոհարը մշտապես խոսել է իր ամուսնությունների, չստացված հարաբերություների մասին։
StarNews-ը ներկայացնում է Գոհարի անձնականի հետ կապված իրադարձությունները:
Մասնավորապես դեռ 7 տարի առաջ հայտնի դարձավ, որ Գոհարը նշանադրվել է, սակայն որոշ ժամանակ անց դիմահարդարը հանդես եկավ գրառմամբ և լուսանկարով՝ նշելով, որ բաժանվել է։ Գոհարի ընտրյալը ազգությամբ հայ, մոսկվայաբնակ Գեւորգ Աղասյանն էր։
Գոհարի ընտրյալը ազգությամբ հայ, մոսկվայաբնակ Գեւորգ Աղասյանն էր։
Բաժանումից ընդամենը 5 ամիս անց դիմահարդարը կրկին նշանադրվեց, որին հաջորդեց նաև ամուսնությունը։ Գոհար Ավետիսյանը և նրա ամուսինը՝ Վահիկը, ամուսնությունից կարճ ժամանակ անց բաժանվեցին։ Հետաքրքիր է, որ միայն ամուսնալուծվելուց հետո նրանք որոշեցին զբաղվել իրենց արտաքին տեսքով և բավականին նիհարել: Տպավորություն էր, որ գիրությունը որևէ դեր է խաղացել նրանց բաժանման մեջ։
Երկար ժամանակ կրկին չէր անցել, երբ ինտենսիվ նիհարելուց հետո Գոհարը հանդես եկավ մի հուզիչ տեսանյութով, որտեղ պարզում էր իր երեխայի սեռը։ Իհարկե տեսանյութում նաև երևաց երեխայի հայրը՝ Սերգեյը, ում հետ Գոհարի հետ ամուսնական կյանքը ևս կարճ տևեց։
Ծնվեց Սերգեյը, Գոհարը կրկին որոշեց քաշ կորցնել նաև վիրահատությունների միջոցով, և հենց սա էլ հետևանքն էր բաժանման, քանի որ Գոհարը իր կյանքի ամենաբարդ փուլում՝հետվիրահատական շրջանում, արժանացավ ամուսնու անտարբերությանը։
Մեկ անգամ խոսելով իր և Սերգեյի բաժանման մասին, Գոհարը նշել էր հետևյալը․ «Ես այսպես չկարողացա: Հավատում էի, որ մեր միությունը մինչև խոր ծերություն կլինի ու իրար հակապատկեր լինելը շատ լավ է: Բայց ինչպես կյանքը ցույց տվեց, առանց աջակցության, սիրո, հոգատարության ու խնամքի անգամ ամենավառ արևը դադարում է շողալ։Ինձ համար ընտանիքն ամենակարևորն է, սա մեծ կորուստ է, հույսերս և թևերս կոտրվել են: Անչափ շնորհակալ եմ Սերգեյին իմ կյանքի գլխավոր իմաստի՝ Գասպարի համար: Նա մինչև կյանքի վերջը կկապի մեզ: Բայց սրանից հետո մենակ կշարունակեմ, արդեն սովոր եմ», – եզրափակել էր Գոհարը:
Ավելի ոշ նաև հայտնի դարձավ, որ Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը՝ Սերգեյը, նոր սիրելի ունի: Այս մասին նա խոսովանել էր Ինստագրամի իր էջում` պատասխանելով հետևորդի հարցին, թե արդյոք իր սիրտը զբաղված է:
«Կա մարդ, ով շատ մոտ է սրտիս։ Եթե Ասստված ինձ երկրորդ հնարավորություն տա, մեծ աշխատանք կանեմ իմ սխալների ուղղման հարցում։ Եվ կստեղծեմ ընտանիք և դա տեղի կունենա շատ շուտով»,-անկեղծացել էր Սերգեյը:
Նշենք, որ Գոհարը և Սերգեյն ունեն մեկ որդի` Գասպարը:
Այս տեսակ բաժանումը, կարծես թե տպավորություն էր ստեղծում,որ Գոհարը այլևս հիասթափված է և չի փորձի նոր հարաբերություններ սկսել, սակայն, այս ամենը միայն թվում էր։
Ընդամենը մեկ տարի առաջ Գոհարը սկսեց հրապարակել իրեն ուղղված ծաղկեթնջերի և անակնկալների նկարները՝ակնարկելով, որ նոր սիրելի ունի։ Բայց այս սիրելիի հետ ունեցած հարաբերությունները ևս երկար կյանք չունեցան՝ որևէ օրինական փուլ չմտնելով։
Թե ի՞նչ է մտածում Գոհարը, և ինչով է պայմանավորված իր՝ անձնական կյանքի մշտական ձախողումը, դժվար է ասել։ Ամեն դեպում 30 տարեկանում այս տեսակ անձնական պատմություն ունենալը մեծ <<պաշար>> է։
Հետևեք նաև մեզ մեր Տելեգրամյան ալիքում