Գոհար Հարությունյանի՝ նոր սիրելիի, Լիանա Վանոյանի՝ բաժանման, Վլադիմիր Գասպարյանի դստեր քրեական հետապնդման, Լիլուի՝ 100․000 դոլար արժողությամբ ավտոմեքենայի մասին․ շաբաթվա աստղային ամփոփումը

  • Dec 03, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը։

Այս շաբաթ համացանցում ամենաակտիվ քննարկման թեման հինգ երեխաների մայր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ամուսնալուծվելն ու կրկին ամուսնանալու ցանկությունն էր: Չնայած նրան, որ գեղեցկուհին հրաժարվել էր պատասխանել լրագրողի հարցին, Starnews.am-ը բացահայտել էր Գոհար Հարությունյանի նոր սիրելիին:

Starnews-ը ներկայացրել էր լուսանկար, որում զույգը`ձեռք-ձեռքի բռնած, բավականին երջանիկ մասնակցում էր միջոցառման: Ավելին` վերջին շրջանում Գոհարի նոր սիրելին նրան մշտապես ուղեկցում է նմանատիպ վայրեր:

Այս շաբաթ դերասանուհի Լիանա Վանոյանն, ով մշտապես մարդկանց գրավում է իր հումորային կոնտենտով, իր իսկ գրառումներով հաստատեց այն ասեկոսեները, որ ինքը և սիրելին բաժանվել են։
<<Շրջան է, կանցնի ֆիլտրվում է կրկին ամեն բան, մի կարևոր բան հասկացա ավելի մոտ է պետք լինել Աստծուն, ավելի շատ խոսել հենց ՆՐԱ հետ, քանզի իսկական սերը հենց նա է, հասկացա,որ տառապանքն էլ է պետք,լացն էլ է պետք, անզորությունն էլ է պետք, հասկացա,որ խնդիրներիս մեծ մասը ես եմ ստեղծել, հաճախ մոռացել եմ հոգ տանել իմ մասին, սիրել ու գնահատել, թերացել եմ առողջությանս հարցում, մտածել եմ հետո կանեմ, հետո կմտածեմ, կարևորել եմ շատ անկարևոր երևույթներ, շատերին շատ մոտ էի թողել, մտածելով հարազատ են, ափսոս սխալվել եմ…..Սխալվել եմ, թե ուրախ են ինձ համար, չէ մտածել եմ ես ինչպիսինն եմ կարծել եմ նրանք էլ ինձ նման են… Հասկացա,որ պիտի ընդունեմ ճշմարտությունը ինչքան էլ ցավոտ լինի, հասկացա որ ամեն բան անցողիկ է, հասկացա, որ օտար եմ ինձ զգում այլևս հարաբերություններում որոնք բացարձակ մտերիմ էին, հասկացա, որ երջանիկ չեմ… ու որոշեցի փրկեմ ինձ քաոսից մաքրեմ սիրտս աղոթքով որ էլի հավատամ մի օր……..>>,- գրել էր Լիանա Վանոյանը։

Այս շաբաթ համացանցում լայնորեն քննարկվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր դեմ հարուցված քրեական գործի մասին լուրը։ Վլադիմիր Գասպարյանի մյուս դուստրը՝Անգելինա Գասպարյանն իր ինստագրամյան էջում անդրադարձավ լուրին՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։

«Առհասարակ մեկ-մեկ նենց ծիծաղելու և աբսուրդ բաներ են գրում, որոնց մի հավատացեք: Ինձ հետ կապված տեղեկությունների 90%-ը սխալ են ու իմ հետևորդները գիտեն դրա մասին: Միակ մարդը, որը կարող է իմ կյանքի վերաբերյալ որևէ բան հայտարարել, ես եմ: Չար մարդկանց ասածներին ուշադրություն մի դարձրեք: Ես միշտ ծիծաղում եմ իրենց վրա: Ես հասկանում եմ, որ վառված մարդիկ հիմա շատ են և փորձում են վատություն անել, բայց շտապում եմ ձեզ տեղեկացնել՝ իմ կյանքում ամեն ինչ լավ է, ինչպես միշտ։Իմ ընտանիքի հետ կապված շատ սուտ բաներ են գրում. չհավատաք, եթե մի բան նենց չլիներ՝ դուք կզգայիք իմ սթորիներից, քանի որ ես ակտիվ եմ շատ»,- գրել էր Անգելինա Գասպարյանը:

Դե իսկ ամերիկաբնակ երգչուհի Լիլուն ներկայացրեց իր գերշքեղ ավտոմեքենան, որը, ըստ համացանցի օգտատերերի, արժե 100․000 ամերիկյան դոլար։ Նա շնորհակալություն էր հայտնել ամուսնուն՝նման շքեղ նվերի համար։

Մեկնաբանություն

Որոնում