Գոշի բացառիկ խոստովանությունը`իր և Իննա Խոջամիրյանի սիրավեպի վերաբերյալ(ՏԵՍԱՆՅՈւԹ)

  • Nov 19, 2022

Երգիչ, դերասան Գոշը Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հյուրն է եղել: Գոշը հաղորդման շրջանակներում անդրադարձել է իր և Իննա Խոջամիրյանի սիրավեպի լուրերին:

Այն հարցին`արդյոք իրականում նրանց միջև եղել է սիրավեպ, Գոշը պատասխանել է, որ այն ինչն իր անձնականն է, չի ցանկանում հանրային դարձնել:

Ամալյայի այն դիտարկմանը, որ Գոշի և Իննայի համատեղ տեսանյութերն ավելի էին թեժացնում խոսակցությունները, Գոշը նշեց, որ անգամ եթե իր անունը կապեն համաշխարհային աստղերից մեկի անվան հետ, միևնույն է` ինքը դեմ է իր անձնականի մասին խոսելուն:

Նշենք, որ վերջերս Իննան մեկնել էր Իտալիա, որտեղ նշում էր տարեդարձը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` նրա հետ էր նաև Գոշը:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է, որ Իննա Խոջամիրյանը եւ Գոշ Հակոբյանը սիրավեպ ունեն: Ավելին՝ վերջերս նրանք մասնակցում էին պրոդյուսեր Հարություն Մովսիսյանի հարսանիքին, որի ժամանակ համացանցում հայտնվել էր նրանց մտերմիկ լուսանկարը: Նկատելի էր նաեւ, որ նրանք նույն գույներն էին նախընտրել հագուստի մեջ:

 

Մեկնաբանություն

Որոնում