Գոռ Եփրեմյան-Էլեն Հարությունյան. այս զույգի մասին քննարկումները եղել են շատ ու հակասական։ Նրանց կա՛մ սիրում են, կա՛մ քննադատում, բայց մեկ բան պարզ է. այս զույգը շարունակում է մնալ հայկական շոուբիզնեսի ամենահայտնիներից ու քննարկվածներից մեկը։
Նախ՝ նրանց հարաբերությունները, գաղտնի սիրավեպը, ապա՝ անակնկալ ու շքեղ նշանադրությունը, տարբեր ժամանակներում դարձան համացանցի թիվ 1 քննարկման թեման։ Ու բնական է, որ այս ամենից հետո հանրությունն ու զույգի երկրպագուները, ի վերջո, սպասում են նրանց հարսանիքին, որը, կարծես թե, ուշանում է։
Փոխարենը՝ Գոռն ու Էլենը ակտիվ աշխատանքային գործունեություն են ծավալում, բայց յուրաքանչյուրը՝ իր ոլորտում՝ երգի ու պարի։ Եվ, ահա, այս անգամ էլ Գոռը բացառիկ կադրեր է հրապարակել մի հարսանեկան արարողությունից, որի պարային հատվածի բեմադրությունը հենց սիրելին է արել։ Այս և երգչի հրապարակած այլ կադրերն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։