Գովազդի ու փողի մեռած ջահել տիկտոկերները ձենները կտրել են ու «բնից դուրս չեն գալիս»

  • Sep 21, 2023

Ցավոք սրտի, թե բարեբախտաբար Հայաստանում մեծ ակտիվությամբ սկսվեց տարածվել TikTok-յան սոցիալական ցանցը, որը, ըստ ամենայնի, Հայաստանում դարձել է թիվ մեկ տեղեկատվություն տարածելու հարթակը:

Իհարկե, ինչպես յուրաքանչյուր սոցհարթակում, այնպես էլ Tik Tok-ում հայտնվեցին ակտիվ օգտատերեր, որոնք սկսեցին իրենց ի սկզբանե համարել տիկտոկեր, այնուհետև վերանվանեցին իրենց բլոգգեր:

Արդեն 3-րդ օրն է, ինչ ադրբեջանական ագրեսիայի զոհ են դառնում հազարավոր հայեր` երեխաներ, կանայք ու այս կոնտեքստում իրենց բլոգեր հայտարարած երիտասարդները«ձենները կտրել են», ջայլամաների նման գլուխները թաքցրել են ու իրենց թվում է, թե դա ոչ մեկ չի նկատելու:

Ցավոք սրտի, մեր հասարակության երիտասարդների մեծ մասը հենց իրենց են հետևում ու իրենք համարվում են խոսքի կրողներ և հենց, այսօր, այս ծանր պահի նրանց ձենը չի լսվում:

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նրանց կողմնակալ ակտիվությունից կարելի է ենթադրել, թե ինչի են այժմ լուռ «գովազդի մեռածները»:

StarNews.am այժմ անուններ չի հրապարակի, բայց մենք խոստանում ենք անուն առ անուն հրապարակել բոլոր այն բլոգերների մասին նյութեր,ովքեր մեր ազգի, մեր քույրերի և եղբայրների համար այս ծանր օրերին «բերանները ջուր են առել» ու որևէ ձև իրենց էջերի շնորհիվ չեն տարածում թշնամու արարքների մասին տեղեկատվություն:

Հարգելի հայտնիներ, մենք գալու ենք ձեր ետևից:
Հարգանքով` StarNews թիմ

Մեկնաբանություն

Որոնում