Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը դերասանուհի, մոդել Սրբուհի Ավանեսյանն է: StarNews-ը հետևել է զրույցին:
Զրույցի ընթացքում Սրբուհին խոսեց 4 տարեկանում հոր կողմից լքվելու մասին:
Սրբուհին նշեց, որ փոքր տարիքում ինքը հոգեկան տրավմայի է ենթարկվել, քանի որ հոր կողմից լքվել է:
Սրբուհին նաև նշեց, որ ինքը մինչ այսօր չի կարողանում ընտրություն կատարել և վախենում է, քանի որ հոր կողմից լքվելը իրեն ստիպում է մտածել, որ բոլորն են իրեն լքելու:
Սրբուհին զրույցի ընթացքում խոստովանեց, որ ինքը իմացել է հոր հեռախոսահամարը, սակայն վախեցել է զանգել, քանի որ վախեցել է բացասական պատասխան ստանալուց և կրկին անգամ հիասթափվելուց:
Սրբուհու խոսքով`իր համար մայրանալը երազանք է, ցանկանում է մայրանալ, բայց վստահ է`միայնակ է մեծացնելու երեխային: