Շողեր Թովմասյանը, իրավամբ, համարվում է հայկական շոու բիզնեսի ամենասկանդալային կերպարներից մեկը:
Նա պարբերաբար հայտնվում է քննադատությունների կիզակետում իր ոճի, սկանդալային գրառումների և նաև արտաքին տեսքի համար:
Այս անգամ, starnews-ի աչքից չի վրիպել, որ Շողերը չափն անցել է որդու հարցում: Նա իր անչափահաս տղային ողողել է դոլարներով և նկարել` ոգելից խմիչքի շիշը ձեռքին:
«Ալեքսիկը տժժումաա»,- հպարտությամբ գրել է Շողերը:
Այստեղից հարց է առաջանում` ուղղված Գրիշային:
Գրիշա ջան, արդյո՞ք քեզ համար նորմալ է այս տեսարանը, չե՞ս կարծում, որ Շողերը արդեն չափն անցնում է:
Հավելենք, որ Շողեր Թովմասյանը հայկական շոու բիզնեսի ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկն է: Հերթական հարց ու պատասխաններից մեկի ժամանակ հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ որքա՞ն է Շողերի ու Գրիշայի տարիքային տարբերությունը:
Ի պատասխան՝ Շողերը Գրիշայի հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ իրենց միջև կա 24 տարվա տարիքային տարբերություն:
Բոլորս էլ թերություններ ունենք, ընտանիք չկա, որ խնդիրներ չունենա, բայց փորձում ենք միմյանց հասկանալ: Դա գալիս է նրանից, որ Գրիշան իր տարիքից շատ երիտասարդ է երևում թե՛ հոգով, թե՛ մարմնով, ես էլ փորձում եմ առավել հասուն կնոջ պես մտածել, ըմբռնել:
Առանձնապես մեծ խնդրի առաջ չենք կանգնել, մանր «բզիկներ» են, որոնք շուտ լուծում են ստացել: Ըստ իս, տարիքը կապ չունի ընտանիքի ամրության հարցում: Ամուսիններ կան, որոնց մեջ տարբերությունը 1-2 տարի է, բայց ամուսնական կյանքը 5 տարուց ավելի չի տևում: Շատերն են ամուսնալուծվում, Գրիշան էլ բացառություն չի եղել…»: