Դժվարություններ ու հիասթափություններ են եղել. Գարիկ Սեփխանյանը`12 տարի երեխա չունենալու,եղած խնդիրների և ընտանիքը պահելու մասին

  • Feb 27, 2023

Ամալյա Հովհաննիսյաննի LifeRoom հաղորդման հյուրը դերասան Գարիկ Սեփխանյանն է: Երկարատև դադարից հետո Գարիկն անկեղծ զրույցով է հանդես եկել, դե իսկ StarNews-ը հետևել է դրան:

Գարիկը հաղորդման ընթացքում խոսեց իր ընտանիքի և առհասարակ անձնական կյանքի մասին.

«Մեր ընտանիքի հիմքը ամուրա  դրված, իսկ ամուր հիմքով ընտանիքները փչանալու ոչ մի բան չունեն: Չի կարա ոչ մի բան փչացնի: Սկզբնական տարիներին սեր է լինում, որը հետո վերածվում է հարգանքի: Ես ընտանիքից բարձր ոչինչ չեմ դասում: Չեմ կարա նենց բան անեմ, որ ընտանիքս քանդվի: Իմ համար ընտանիքը վեհ գաղափարա, որ պիտի ամուր հիմքի վրա լինի ու գնա մինչև վերջ: Ընտանիքը պիտի ամուր պահես ու վերջ:Եղել են շատ հիասթափություններ, դեպքեր, բայց մի քիչ անձնականա: Մեր անձնական կյանքում շատ դժվարություններ են եղել, միշտ տուպիկներ են լինում, բայց ելքը գտնում ես էլի»:

Գարիկն ու իր կինը արդեն 12 տարի ամուսնացած են, սակայն չունեն երեխա: Հաղորդման ընթացքում Գարիկը խոսեց իրենց ընտանիքում երեխայի գործոնի մասին.

«Խնդիրներ կար, դժվարություններ շատա եղել, Աստծուց առաջ չընկնենք, պետքա լավ լինի, փոփոխություններ կա,լավ նորություններ հուսամ կլսենք շուտով: Երբ, որ ընտանիքում չկա երեխա, խնդիրներն ավելի են մեծանում: Դժվարություններ շատ են եղել`ընտանիքը պահելու հետ կապված, բայց մենք`թիկունք-թիկունքի տված, հաղթահարել ենք ամեն ինչ»:

Մեկնաբանություն

Որոնում