Հարազատ թշնամի հեռուստասերիալից հայտնի դարձած Լիկա Սալմանյանը երբեմն հրապարակումներ է անում իր ինստագրամյան էջում ցույցտալով իր առօրյան և աշխատանքները։ Սակայն մեր աչքից չի վրիպել Լիկայի վերջին հրապարակումը, որում նա ցույց է տվել իր մանկության լուսանկարը և որտեղ երևացել է նրա իրական անունը։ Պարզվում է՝Լիկայի իսկական անունը Լիանա է։
Նշենք, որ վերջին տարիներին Լիկան չի նկարահանվում ոչ մի նախագծում։Չնայած մեծ մասսայականությանը՝ նա որոշեց հեռանալ ոլորտից և իր ուժերը փորձել դիմահարդարման մեջ:Նա սեփական գեղեցկության սրահն ունի:
Նա վերջին անգամ ներկայացավ սիթքոմերից մեկում և այլևս հրաժարվեց առաջարկներից, գուցե պատճառը նրա և Աշոտ Սարգսյանի ամուսնությունն էր։
Հավելենք, որ ամիսներ առաջ Լիկան ցույց էր տվել բնակարանի վերանորոգման աշխատանքներ, որից շատերի մոտ կարծիք էր ձևավորվել, որ Լիկան նոր տուն է գնել։
Լիկան արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է Աշոտ Սարգսյանի հետ, մինչ այդ էլ միասին տանիք էին կիսում:
Հայտնի է, որ Աշոտը նախկինում ամուսնացած է եղել և որդիներ ունի:
Այսօր Աշոտը հրապարակել է որդու լուսանկարը`նշելով, որ նա արդեն 16 տարեկան է: