Դուք տաղանդավոր կերպով պլագիատ եք արել մի շարք տեսահոլովակներ և հեռուստանախագծեր. Մհեր Բաղդասարյանը արձագանքել է «Հայ երգիչ» նախագծի ներկայացուցչին

  • Dec 06, 2022

Starnews-ը հետևել է «Օձի լեզու» հաղորդման հերթական թողարկումն ու բացահայտել, որ հաղորդման շրջանակներում հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը պատասխանել են «Հայ երգիչ» նախագծի ներկայացուցչին, ով անդրադարձել է Մհերի և Արայի հաղորդմանը, որի ժամանակ նրանք խոսել էին ու իրենց կարծիքը հայտնել «Հայ երգիչ» նախագծի մասին։

Starnews.am-ի աչքից չի վրիպել այն, որ Մհերը նշել է, որ չի ցանկանում մանրանալ.

«Մեր նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձել էինք մի  նախագծի, և ես կարդում էի տվյալ հեռուստանախագծի աշխատակիցներից մեկի կարծիքը, որում գտա տողեր, որոնք ուղղղված էին մեզ: Խոսքը`«խելացի դեմքով զազրախոսներ» արտահայտության մասին էր, իհարկե չմանրանամ և չվերածեմ եթերը պատասխանի, կփորձեմ բարձր գտնվել: Այնտեղ նշված էր`«տաղանդավոր մարդիկ տարբերվում են իմաստուն դեմքով զազրախոսներից հետևյալ կերպով`նրանք շռայլ են իրենց տաղանդը կիսելու հարցում»: Այն, որ դուք Ձեզ և Ձեր կատարած աշխատանքը տաղանդավոր եք համարում, մեղմ ասած` համեստ չէ, ես չէի շտապի տաղանդավոր որակել Ձեր աշխատանքը, որովհետև հատկապես 2000-ականներին դրանք հիմնականում պլագիատի մասին էին: Դուք տաղանդավոր կերպով պլագիատ եք արել մի շարք հեռուստանախագծեր և տեսահոլովակներ, կարող եմ հիմա փաստերով ներկայացնել, բայց իհարկե չեմ անի»:

Մհերի խոսքով`տաղանդավոր կարելի է համարել ուկրաինական «The Voice»-ի ռեժիսորին:

Մհերը նշել է, որ ցանկացած մարդ, ով այն պահից սկսած, որ սկսում է անել աշխատանք, որը կապ ունի հանրային մարդկանց հետ և հանրային է, պետք է իմանա, որ կարող է լսել տարատեսակ կարծիքներ, որոնց մեջ կարող են լինել նաև այնպիսի կարծիքներ, որոնք որ իրեն դուր չգան:

Նշենք, որ «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանն անդրադարձել էին «Հայ երգիչ» նախագծին`նշելով որ այն պլագիատն է «The voice» հաղորդման: Նրանց խոսքով` և´ պրոդյուսերական կազմը, և´ ռեժիսորն իրենց մեղքի բաժինն ունեն, որովհետև տխրեցնող է, երբ միացնում ես հեռուստացույցն ու տեսնում ակնհայտ նմանակումը մեկ այլ հաղորդման:

Խոսելով ժյուրիի կազմի մասին` Մհերը նշել էր, որ այստեղ Էրիկն է, որ փրկում է իրավիճակը: Մհերի խոսքով` Սրբուկը շատ ոճային երգչուհի է, բայց լայն զանգվածները չեն հասկանում, թե ինչու Սրբուկը պետք է այդտեղ լինի: Սրբուկը չունի հիթ, Սրբուկը հանդես չի եկել մեծ համերգներով:

Արա Ղազարյանը նշել է, որ այստեղ ևս իրենց փորձել են նմանակել «The Voice» նախագծին` ժյուրիի կազմում ներառելով երիտասարդ երգչուհու: Սակայն  Մհերի խոսքով շատ կարևոր էր, որպեսզի հաջողակ երգչուհու ներառեին, և ոչ «Եվրատեսիլ»-ի և ուկրաինական «The Voice»-ի եզրափակիչ փուլեր չանցած երգչուհու:

«Ես Սրբուկին շատ եմ սիրում, սիրում եմ իր կատարումները, բայց սա սուբյեկտիվ կարծիք է, եթե պրոդյուսերներն օբյեկտիվորեն նայեին, ապա Սրբուկն այնտեղ չպետք է լիներ»,- ասել է Մհերը:

Մհերի խոսքով` Սրբուկը լավ երգչուհի է, բայց իր այնտեղ լինելն արդարացված չէ: Նա նշեց, որ Սրբուկը պետք է հուզված և ինչ որ սխալներ թույլ տվող երգիչների համար կոճակը սեղմեր` հասկանալով նրանց հուզմունքը, քանի որ ինքն էլ եղել է այդ կարգավիճակում, սակայն ժյուրիների մեջ ամենածանրը ինքն է նստած`ասես ինքն է վաստակել այդտեղ նստելը:

«Երևի ինքն էլ է զարմացել»,- ի պատասխան նշել է Արա Ղազարյանը :

Մեկնաբանություն

Որոնում