StarNews-ը երեկ գրել էր, որ հայկական շոուբիզնեսում «աստղային պատերազմ» է սկսվել: Բանն այն է, որ տարիներ առաջ RazBoy բեմական անունով հայտնի դարձած երգիչ Վարդան Նահապետյանը, ով այսօր առավել շատ հայտնի է որպես պրոդյուսեր, մասնավորապես երգչուհիներ Լիլիթ Կարապետյանի, Ջուսի և Սոնա Շահգելդյանի պրոդյուսինգով է զբաղվում, նաև բավական ակտիվ է սոց.հարթակներում, այսպես ասած քոմենթներ գրելով:
Վարդանն անդրադարձել էր օրերս Իննա Խոջամիրյանի մասնակցությանը`Լուսինե Թովմասյանի «Կնոջ Օրագիրը» հաղորդմանը:
Razboy-ը հետևյալն էր գրել Իննային.
«Ուստի ինքնահաստատվիր վերջապես և եթերներում այդքան մի տանջվիր տղամարդկանց թեմաներով»:
Դե իսկ դերասանուհի Իննա Խոջամիրյանը որոշել էր պատասխանել նրան.
«Իմ մեկնաբանություններում մի´ հաստատվեք, խնդրում եմ»:
Սակայն այս ամենն այսքանով չի ավարտվել:
Վարդանը որոշել է կրկին պատասխանել Իննային:
«Եթե դու սովոր ես, որ միշտ պետք է քեզ ծափահարեն, ապա իմացած եղի´ր, ես այդ ծափահարողների մեջ չեմ մտնում: Ուստի ինձ համար դու որպես դերասանուհի ո´չ մեկն ես»,- հակադարձել է RazBoy-ը:
Թե ինչի կբերի այս «աստղային պատերազմը», կհետևի և կներկայացնի StarNews-ը: