Ձեր գովազդն այստեղ

«Եթե իմանամ, որ բեմ չբարձրանամ ճանապարհը բացվելու է՝ չեմ անի». Տոման՝ Արցախի բլոկադայի մասին

  • Jul 24, 2023

Tert.am Life-ի Talk Time հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Թամարա Պետրոսյանը, ով զրույցի ընթացքում անդրադարձել էր նաև այսօր Արցախում տիրող իրավիճակին։
StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր մանրամասները։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք դժվար չէր Արցախի բլոկադայի հենց առաջին օրերից բեմ բարձրանալ, Թամարան նշել էր, որ ինքը այլ տարբերակ չի ունեցել։

«Որպես օրինակ՝ եկեք վերցնենք հակառակ տարբերակը։ Չենք հաղթահարում, ընկնում ենք ընկճախտի մեջ, բեմ չենք բարձրանում, չենք աշխատում և ի՞նչ ենք անում դրա փոխարեն։ Երբ չես հաղթահարում և ապատիայի մեջ ես ընկնում, դա քո պարտության սկիզբն է, իսկ ես չեմ ուզում պարտվել, ես չեմ ուզում հանձնվել։ Եթե ես իմանամ, որ չանեմ այդ ամեն ինչը, այնտեղ ամեն ինչ բացվելու է, ես կլինեմ առաջինը։ Ես երբ զանգում եմ Ստեփանակերտ, այնտեղից միշտ այնպիսի պատասխաններ են հնչում, որ ես միանգամից հավաքվում եմ»։

Զրույցի ընթացքում Թամարան նաև նշել էր, որ հենց Արցախը, Ստեփանակերտը, իր մանկությունը հիշելիս է, որ չկարողացավ իրեն զսպել և լաց եղավ «Ազգային երգիչ» նախագծի ընթացքում։

Մեկնաբանություն

Որոնում