Եթե չամուսնալուծվեի` հնարավոր է, որ մահացած լինեի.Դինա Ակոպովնան` հարուստ ընտանիքի հարս լինելու, ամուսնու տանը վատ հիվանդություն ձեռք բերելու ու իր տունը «քանդողների» մասին

  • Apr 08, 2023

Asekose.am-ի «Փոփ Արտ» հաղորդման հյուրը հաղորդավարուհի Դինա Ակոպովնան է: StarNews-ը հետևել է զրույցին:

Դինա Ակոպովնան հաղորդման ընթացքում անկեղծացավ ու մեծ ուրախությամբ նշեց, որ նախորդ` «Բացարձակ արժեք» հաղորդման իր մասնակցությունից հետո իր կյանքն ամբողջովին փոխվել է: Բազմաթիվ առաջարկներ է ստացել ու ֆիլտրել իր կողքի մարդկանց:

Դինան նշեց նաև, որ իր ականջին շշուկներ են հասել,որ իր ոտքի կանգնելու ու ապաքինվելու հարցում որոշ պաշտոնյաներ կեղծ լուրեր են տարածել, թե իբրև իրենք են հեղինակը:

Դինան խոսեց նաև տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերից` իր ամուսնալուծությունից ու իր տունը քանդողներից: Ըստ Դինայի կյանքը բումերանգ է ու իր տունը քանդողներին հիմա ավելի վատ ապագայի է արժանացրել: Իսկ ինչ վերաբերումէ նախկին ամուսնուն` Դինան ասաց, որ ըստ շշուկների`վերջինս բավականին ծերացել է: Հաղորդավարուհին հումորով ակնարկեց, որ միգուցե կարող էր չծերանալ, եթե ամուսնանացած մնար իր հետ:

Մեկնաբանություն

Որոնում