Asekose.am-ի «Փոփ Արտ» հաղորդման հյուրը բլոգեր Տարոն Սարգսյանն է։StarNews-ը հետևել է բլոգերի անկեղծ զրույցին:
Բարերար Տարոն Սարգսյանը հաղորդման ընթացքում անկեղծացավ ու պատմեց, որ բարերար դարձել է շատ պատահական ու այն մտքից, երբ տարիներ առաջ իր կյանքում եղել է պահ, որ ունեցել է ինչ-որ մեկի օգնության կարիքը,սակայն եղել է անօգնական:
Տարոնը պատմեց, որ ամեն անգամ տարբեր ընտանիքներ գնալիս, թվում է, թե այդ ընտանիքից ծայրահեղ վիճակում գտնվող մարդ չկա, սակայն հաջորդ օրը հասկանում է, որ վատից ավելի վատը կա:
Հաղորդման ընթացքում նա նաև խոսեց մարդկանց մասին, ովքեր խաբում են, ու հանուն մի փոքրիկ գումարի կարողանում են ստել ու կորզել այն:
Նա նաև անկեղծացավ ու խոստովանեց,որ ինքն այդ գումարներն աշխատում է TIK TOK-յան հարթակում: