«Եղել են առաջարկներ գիշերային ակումբներից». Էրիկ

  • Jun 02, 2023

Երգիչ Էրիկ Կարապետյանը Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման ընթացքում խոսել է իր անցած դժվար ճանապարհի մասին։

StarNews-ն առանձնացրել է զրույցի կարևոր հատվածները։

Էրիկը նշել էր, որ երբ ընդունվել է Կոնսերվատորիա անգամ աշխատանք չի ունեցել և Թբիլիսիից Երևան գալով՝ նոր կյանք է սկսել։ Երգիչն անկեղծ խոստովանել է, որ այդ ընթացքում ապրել է բարեկամներից մեկի հին տանը, որտեղ անգամ նորմալ ջեռուցում չի եղել։ Էրիկն ասում էր, որ այդ ժամանակ ծնողներն իրեն 100 դոլար էին ուղարկում, որպեսզի ինքը Երևանում 1 ամիս գոյատևեր։ 

«Եղել է, որ եկել եմ տուն, էդ օրը հաց չի եղել ուտելու, մամայի ուղարկած տխեմալին մի կերպ մատով կերել եմ, որ քնեմ»,- խոստովանել էր երգիչն ու նշել, որ այդ ամենն իրեն կոփել է։

Նա նաև նշել էր, որ այդ ընթացքում իրեն առաջարկել են անգամ գիշերային ակումբում երգել, բայց ինքը չի համաձայնել, որպեսզի ապացուցի, թե ծնողներն իրեն ինչի համար են Հայաստան ուղարկել։ 

Էրիկը նաև ասել էր, որ իր հայրը երաժիշտ է եղել ու ինքը մանկուց հարսանիքներին շաբաշով երգել է, բայց հոր երազանքն է եղել, որ ինքը կտրվի այդ ամենից ու բարձրանա բեմ։

 

Մեկնաբանություն

Որոնում