«Ես կանցնեի Մգեր Արմենիայի վրայով, բայց չեմ անի». Մհերի ներկայացրած իրականությունը և փաստերը (տեսանյութ)

  • Jun 15, 2023

Ամալյա Հովհաննիսյանի և Մհեր Բաղդասարյանի հանդիպման զրույցը շատ հետաքրքրաշարժ էր։ Առաջին անգամ էր նմանատիպ ֆորմատի հաղորդում, երբ երկու հաղորդավար նստում ու քննարկում են իրենց և՛ «բացերի», և՛ պլյուսների մասին։ Իրականում հաղորդումը հետաքրքրաշարժ էր, բայց թերևս գովերգի պահերին Մհերը փորձեց իրեն գովել և պահի տակ ժամանակագրությունը խախտեց, կամ էլ համարեց, որ ինքը արդեն ինքն իրենց ճանաչել է վերջին ամսում, չնայած, իր խոսքից, պարզ է դառնում, որ նա խոսում է երկարաժամկետ հանգստության մասին։
Խոսքը այն մասին է, որ Մհերը խոսքի մեջ ասում է, որ առաջ նա կկանչեր Մգեր Արմենիային և «իր վրայով կանցներ» (խոսքը ցիտված է-խմբ.) ու ըստ այդ խոսքի պարզ է դառնում, որ նա այդ քայլը չի արել։

Starnews.am-ը հատուկ «պատմական ակնարկ է» անում Մհեր Բաղդասարյանի համար։
Մհեր ջան, սիրելի հաղորդավար, նախկինը ներկան է, քանի որ ընդամենը ամիսներ առաջ, Դուք կանչել եք Մգեր Արմենինային ու ինչպես Դուք եք ասում «Դուք նրա վրայով անցել եք»։
Եթե մոռացել եք կտեղադրենք նաև Ձեր և Մհերի հաղորդումը։ Հաղորդումը մեկ անգամ նայելով միանգամից կարելի է հասկանալ, որ Դուք իրականացրել եք հենց Ձեր նշած գործողությունը, ավելին, պարզ երևում է, որ Մգերին հյուր կանչել եք հենց դրա համար։ Եթե մի փոքր ավել նայեք Մգեր Արմենիայի «վրայով անցնելու» հաղորդումը, պետք է փաստել, որ Դուք դա արել եք նպատակաուղղված Ձեր մյուս գործընկերուհու համար։
Միանշանակ պետք է փաստել, որ Մգեր Արմենիան գիտակցված է գնացել «իր վրայով անցնելու» օպերացիային։
Հարգելի Մհեր, փաստերը այլ բան են հուշում, կամ, մեղք չվերցնելով մեր վրա, պետք է հստակեցնեք, որ Ձեր նախկինը սկսվում է 5 ամիս առաջվանից, որը գլոբալ առումով ներկա է, նույնիսկ հաշվետու տարվա շրջանակում։

Ամալյայի և Մհերի հետաքրքրաշարժ հաղորդումը կարող եք դիտել այս հղմամբ։

Իսկ նախկին Մհերի՝ Մգեր Արմենիայի «Վրայով անցնելու» հաղորդումը՝ այս հղմամբ։

 

Մեկնաբանություն

Որոնում