Սուպեր Սաքոն և նրա նոր սիրելին՝ Լոլան, չեն թաքցնում իրենց զգացմունքները։ Նրանք գրեթե ամեն օր համատեղ սթորիներ են հրապարակում։ Այս անգամ Լոլան նոր տեսանյութ է հրապարակել, որով հայտարարել է իրենց նշանադրության մասին:
Տեսանյութում երևում է Լոլայի գերթանկարժեք մատանին, ըստ մեր ունեցած տեղեկությունների մատանու արժեքը տատանվում է 30.000ից 50.000 դոլլարի սահմաններում:
Հավելենք, որ Սուպեր Սաքոյի նոր սիրելին՝ Լոլան, ում իսկական անունը Գոհար է, օրերս ինստագրամյան հարց ու պատասխան էր անցկացրել։ Հետևորդներից մեկը հետաքրքրվել է, թե նա և ամուսինը, քանի տարվա ամուսիններ են։ Լոլան պատասխանել էր, որ ամուսնացած չէ։
Հավելենք, որ Starnews-ն ավելի վաղ տեկացրել է, որ ռուսաստանաբնակ Լոլան, ով հայտնի է որպես ինստագրամյան գլամուրային կերպար, լուսանկարներ էր հրապարակել ռեփեր Սուպեր Սաքոյի հետ։ Լուսանկարներից պարզ էր դառնում, որ նրանց միացնում է ոչ միայն ընկերությունը, ավելին՝ Լոլան լողավազանում արված լուսանկարին կից ավելացրել էր նաև սրտիկ էմոջի։
Paused
Հավելենք, որ Լոլան ամուսնալուծված է, երեխա ունի։ Նա ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որի շրջանակներում իրեն հարց են հղել՝ ինչո՞ւ որդու հետ լուսանկարներ չի հրապարակում։ Լոլան պատասխանել է, որ դա որդուն դուր չի գալիս։