StarNews-ն առաջինն էր, որ տեղեկացրեց դերասանուհի Եվա Բաղդասարյանի անձնական կյանքում կատարված փոփոխության մասին:
Դերասանուհին օրերս հյուր էր Ամալյա Հովհաննիսյանի Look&face հաղորդմանը, որտեղ էլ բացել է բոլոր փակագծերը:
StarNews-ը հետևել է ու առանձնացրել է զրույցից հետաքրքիր հատվածներ: Դերասանուհին անկեղծացել է, որ ամուսնացել է.
«Արդեն մեկ տարի կլինի, որ միասին ենք, օրինական հարաբերությունների մեջ ենք: Շատ դժվարությամբ կարողացա գաղտնի պահել, ես չեմ սիրում երբ անձնականս հանրության քննարկման առարկա է դառնում, կողակիցս էլ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում: Շատ երջանիկ եմ ու երբևիցե այսքան երջանիկ եմ եղել: Իմ սիրելին արդեն երկար տարիներ է ապրում է Ամերիկայում, ինքը իմ համարա եկել Հայաստան, ու ես էլ պետք է իր հետ տեղափոխվեմ էնտեղ ապրելու՝ ինչը ինձ համար դժվար կլինի: Մեր տարիքային տարբերությունը 5 տարի է»,- դերասանուհին այսքանը պատմեց իր անձնական կյանքի մասին։
Եվան նաև խոսեց իր հարսի զգեստի մասին՝ ասելով, որ լուսանկար տեղադրել է համացանցում, սակայն ոչ ոք չի նկատել, որ դա հարսի զգեստ է.
«Մենք միասին ստացել ենք Աստծո օրհնությունը, ոչ մի ճոխ բան չենք կազմակերպել դրա փոխարեն միասին մեկնել ենք Բրազիլիա»։