Դերասանուհի Եվա Բաղդասարյանը իր ինստագրամյան հարթակում շատ ակտիվ է։ Եվան իր հետևորդների հետ կիսվում է նկարահանման հրապարակից հետաքրքիր կադրերով, հրապարակում է նոր ֆոտոշարքեր, սակայն այդ ամենն այնպես, որ չերևան իր անձնական կյանքից դրվագներ։
Եվան ամուսնությունից, միայն մեկ տարի անց խոսեց այդ մասին ու նաև հայտնեց, որ վուլգար կամ համարձակ կերպարներից հրաժարվում է ամուսնու հորդորով, բայց ինչպես երևում է ամուսնությունը Եվային չի խանգարում կրկին ցույց տալ իր մարզումներն ու սլացիկ կազմվածքը։ Այսօր դերասանուհին մարզասրահից հրապարակում է արել, իսկ լուսանկարները ստորև՝
Հավելենք, որ դերասանուհին իր վերջին հարցազրույցի ժամանակ խոսելով հարսանիք չկազմակերպելու և այն հանրային չդարձնելու մասին ասել էր.
«Մենք միասին ստացել ենք Աստծո օրհնությունը, ոչ մի ճոխ բան չենք կազմակերպել դրա փոխարեն միասին մեկնել ենք Բրազիլիա, Արդեն մեկ տարի կլինի, որ միասին ենք, օրինական հարաբերությունների մեջ ենք: Շատ դժվարությամբ կարողացա գաղտնի պահել, ես չեմ սիրում երբ անձնականս հանրության քննարկման առարկա է դառնում, կողակիցս էլ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում: Շատ երջանիկ եմ ու երբևիցե այսքան երջանիկ եմ եղել»,- ասել էր նա: