Արդեն տեղեկացրել ենք, որ Օլգա Այվազյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որի միջոցով հայտնել է սկեսուրի մահվան մասին ու մակագրել այն․
Իմ Ռոմուլի ու Մոնուլի բաբուլ կկարոտենք քեզ։
Կարծես թե Օլգան չի կարողանում համակերպվել սկեսուրի մահվան հետ, այսօր էլ նա լուսանկար է հրապարակել, որն արվել էր Վրաստանում ու մակագրել է այն․
Երանի այս օրերը, բաբուլ ջան։
Հիշեցնենք, որ վերջին տարիները բավական բարդ էին երգչուհու համար՝ նա կորցրել էր իր ծնողներին: Ծնողների կորստի հետ չհամակերպվելով Օլգան հաճախ է հուզիչ հրապարակումներ է անում՝ հայտնելով, որ իր համար դժվար է առանց ծնողների:
Օլգայի մայրը մահացել էր ծանր հիվանդության հետևանքով: Երկար ժամանակ պայքարում էին նրա առողջության համար, սակայն, ցավոք սրտի, նրա կյանքը փրկել չէր հաջողվել:
Թեպետ Օլգան չի երգում՝ բավական ակտիվ է համացանցում: Նա պարբերաբար ներկայացնում է, թե ինչպիսի շքեղ պայմաններում է ապրում:Հավելենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ Օլգայի ամուսնու հայրը նախկինում պաշտոնյա էր: Օլգան ամուսնու երկրորդ կինն է: