Բոլորը գիտեն, որ դերասանուհի Սիլվի Բարկովան բացի իր ստեղծագործական գործունեությունից, նաև շատ հայտնություն ձեռք բերեց իր`ազգությամբ հնդիկ ամուսնու հետ կյանքը կապելով:
Ինչպես Սիլվին է խոստովանում`ինքը երջանիկ է, քանի որ ունի անդավաճան, իրեն մեծարող ամուսին:
Սիլվի ջան, մենք շատ ուրախ ենք, քո երջանկության համար, բայց, ինչպե՞ս կարելի է, երբ տեսնում ես հայերի ցեղասպանություն ու կոտորած, դու քեզ համար քո Հնդկաստանում տորթ ես պատրաստում ու որդուդ 7 ամսականը նշում:
Միգուցե մի քանի օր քո հնդիկ հետևորդներին ա՞յլ սթորիներ ցույց տաս…
Ինչ անում ես արա, բայց գոնե մի խայտառակիր ինքդ քեզ`ապացուցելով, որ քեզ համար միևնույն է`ինչ է կատարվում Արցախում և քո հայրենիքում: Սիրիր ամուսնուդ ու իր ծննդավայրը, բայց մի´ մոռացիր քոնը: