Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման հյուրը դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն է:
StarNews-ը հետևել է զրույցին: Հաղորդման ընթացքում Ալինան պատմեց, որ ուսումնասիրում է, թե որտեղից են ստեղծվել մարդիկ, ինչ տեսք ունի երկրագունդը, ով է Աստված և այլն:
Ուսումնասիրությունների արդյունքում Ալինան պարզել է, որ երկրագունդը ոչ թե կլոր է, այլ էլիպսաձև, որ հայերս նվիրյալ ազգ ենք, ու Աստծո կողմից սիրված ու առանձնացված:
Դերասանուհին խոսեց նաև իր անձնական կյանքի մասին նշելով, որ երբևէ չի պատկերացրել, որ իր կողքին կլինի Կարենի պես ուժեղ տղամաչդ, ով կկարողանա իրեն ոչ միայն ընտանիք տալ, այլ նաև լիակատար երջանիկ դարձնել:
Հաղորդավարի հարցին, թե արդյոք ցանկանում է Ալինան ևս մեկ անգամ մայրանալ, վերջինս պատասխանեց, որ այո, բայց ամեն բան իր ժամանակն ունի ու Աստծո կամքով ամեն բան կլինի:
Ալինան խոսեց նաև մեր երկրի, պատերազմի ու Կարենի անշահախնդիր նվիրման մասին: