Women’s club-ի միջոցով հայտնիություն ձեռք բերած դերասանուհի Սոնա Մաթևոսյանը բավական ակտիվ է ինստագրամյան հարթակում:
Նա հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում, ցույց տալիս նաև իր ու ընկերուհու՝ Լիլիթ Թոխատյանի ժամանցը: Ի դեպ, Լիլիթը Լուիզա Ներսիսյանի ու Հրանտ Թոխատյանի դուստրն է:
Այս անգամ Սոնան ինստագրամյան իր էջում նոր, գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել:
«Երբ տանը մենակ ես, և մուսադ անսպասելի գալիս ա»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին:
Հավելենք, որ Սոնան հարցազրույցներ չի տալիս և մշտապես փակ է պահում իր անձնական կյանքը:
Նա Women’s club-ում հաճախ է խոսում 32 տարեկանում դեռ ամուսնացած չլինելու, 3-րդ մասից լինելու, դրա առավելությունների ու թերությունների մասին: