Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը փայլել է իր անգրագիտությամբ. ԼՈւՍԱՆԿԱՐ

  • Dec 05, 2022

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն, ով բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում, փայլել է իր անգրագիտությամբ: starnews.am-ի աչքից չի վրիպել, որ Աստղիկը ինչ որ մրցույթ է կազմակերպել սոցիալական ցանցի իր էջերում: Բանն այն է, որ, խոսելով մրցույթի ամփոփման մասին, Աստղիկը գրել է ԱՆՓՈՓԵԼ: Սիրելի Աստղիկ, աՆփոփ չի, այլ`ամփոփ է, եթե չգիտես ճիշտը, ապա ճիշտ կլինի  էջովդ այլ մարդ զբաղվի, այլապես հետևորդներդ հերթով, շարքով ու կարգով կհիասթափվեն:

Նշենք, որ Աստղիկ Սաֆարյանի անձնական կյանքը բավականին հետաքրքրել էր շատերին:

Այն, որ իր սիրելին մահացել է, Աստղիկը խոստովանել էր  Asekose.am-ի CVհաղորդման շրջանակներում:

Նա չէր մանրամասնել, թե ինչ հանգամանքներում է դա եղել, սակայն խոսել էր այն մասին, որ դա իր կյանքի ցավոտ թեմաներից մեկն է:

«Պետք է խոստովանեմ, որ իմ կյանքի 35 տարիների ընթացքում իրական սեր ունեցել եմ միայն մեկ անգամ, բայց նա ֆիզիկապես ներկա չէ; Այդ փաստն ինձ նեղացրեց, ես խռովեցի սիրուց, այդ գաղափարից, նեղացա: Դրանից հետո սիրո էմոցիան մի փոքր փայտացավ, բայց Փառք Աստծո ես ուժեղ մարդ եմ, կարողացա գիտակցաբար մոտենալ, անգամ մի որոշ ժամանակ կարողացա հաղթահարել այդ խռովությունը սիրո հանդեպ: Ուղղակի ցավալի է, որ ամբողջ աշխարհի մեջ կարող էի սիրել միայն մեկ հոգու, այսինքն՝ այդպես ստացվեց, բայց Աստված խլեց նրա կյանքը: Չէի չարացել, պարզապես խռովել էի իմ բախտից»:

Մեկնաբանություն

Որոնում