Երգչուհի Լայանան` ֆոտոշոփի զոհ. միայն տեսնեք`ինչպես է իրեն նիհարեցնում Լայանան

  • Nov 16, 2022

Տևական ժամանակ էր, ինչ երգչուհի Լայանայի մոտ պասիվ շրջան էր։ Նա հրապարակումներ չէր անում իր ֆեյսբուքյան էջում։ Եվ ահա վերջերս նա կրկին սկսել է հրապարակումներ անել իր աշխատանքից և ընտանիքից։ Պարզվում է Լայանան սկսել է զբաղվել նաև հանդիսավարի աշխատանքով․ նա հարսանյաց երեկոներ և այլ միջոցառումներ է վարում։

Սակայն այս ամենը մի կողմ դնենք։ Հետևելով Լայանայի վերջին հրապարակումներին՝ ակնհայտ երևում են նրա՝ ֆոտոշոփի ենթարկված լուսանկարները։ Դե այն, որ շատ հայտնիներ են դիմում ֆոտոշոփի, նորություն չէ, սակայն կարելի է անել, մի փոքր գեղեցիկ և ոչ այդքան անթաքույց։ Լայանայի կատարած ֆոտոշոփը ոչ ավել ոչ պակաս <<փնթի>> ֆոտոշոփի արդյունք է։

Հարգելի Լայանա, մի խորհուրդ Ձեզ՝ կամ մի կատարեք նման ֆոտոշոփեր և ավելի վատ արդյունք մի ստացեք, կամ դիմեք հատուկ մասնագետի, ով կկարողանա Ձեզ օգնել և մեղմ ասած խայտառակ չլինել։

Հիշեցնենք, որ Լայանան ամուսնացած է Ռոլանդ Պողոսյանի հետ։ Նրանք 2 երեխա ունեն՝աղջիկ և տղա։ Հավելենք, որ մեծապես դրական արձագանքների էին արժանացել Լայանան և Ռոլանդը, երբ <<Չէին սպասում>> հաղորդումը գնացել էր նրանց հյուր։

Մեկնաբանություն

Որոնում