Երգչուհի Նանան, այնքան է դեմքը ներարկել, որ նրա աչքերը հազիվ են բացվում

  • Dec 14, 2022

Իրեն ռաբիսի թագուհի հռչակած երգչուհի Նանան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նանան հրապարակումներ է անում` ցույց տալով իր առօրյան:

Նանան հանդիսատեսի դատին է ներկայացրել իր նոր երգը, որը կոչվում է <<Մամա>>։ Հետևելով այդ տեսանյութում երգչուհու կերպարին՝ ակնհայտ երևում է, որ նա այնքան է ներարկել իր դեմքը, որ նրա աչքերը հազիվ են բացվում։ Բացի այդ՝ երգչուհին միայն դիմային հատվածում մի քանի վիրահատությունների է հասցրել ենթարկվել։

Նանա ջան, հասկացանք, որ ներարկումներ բոլորն էլ անում են, սակայն երբեք պետք չէ մոռանալ չափի մասին։ Բոլորն էլ դիմում են պլաստիկ միջամտությունների, բայց քեզ մոտ ասես չափի զգացողությունը կորել է։

Հավելենք, որ իրեն ռաբիսի թագուհի հռչակած Նանան այնքան պարապ է մնացել, որ ամբողջ օրն իր ինստագրամյան էջում տարածում է տարօրինակ տեսանյութեր, մի դեպքում ինքն իրեն դնում է առյուծի տեղ, համեմատում իրեն առյուծի հետ, մյուս դեպքում անընդմեջ իր իսկ կարծիքով հումորային տեսանյութեր տարածում:

Իրականում Նանա ջան, որքան էլ թագուհի ես, այն էլ `ռաբիսի, միևնույն է, տարիքդ առած ես, հայտնի երգչուհի ես, եթե չես կարողանում ճիշտ, գրագետ և աչքին հաճելի վարել ինստագրամյան էջդ, պետք է դիմես հատուկ մասնագետի, չէ որ թագուհիներին իսկապես վայել կլինի դա: Այլապես թվում է թե ռաբիսի թագուհու տիտղոսը որոշել ես փոխես TikToki թագուհու տիտղոսով:

Մեկնաբանություն

Որոնում