Ռուսաստանաբնակ հայ բլոգեր Արուսյան, ով հայտնի է նրանով, որ մեծ չափաբաժիններով ուտելիքներ է պատրաստում և այդ ամենով կիսվում իր ինստագրամյան էջում, այս օրերին Հայաստանում է: Նա տեսարժան վայրեր, հայկական եկեղեցիներ է այցելում այստեղ:
Այն, որ Արուսյան չափազանց մտերիմ է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ`Շողերինայի հետ, նորություն չենք ասի: Սակայն նորություն է, որ այս անգամ Հայաստանում բլոգերին, այսպես ասած, դիմավորել է երգչուհի Նանան և գիդի աշխատանքով է զբաղվում:
Եթե որևէ մեկը բլոգերին ինչ որ վայր է հրավիրում, Նանան ասես «դայակի» նման, փորձում է մենակ չթողնել տիկին Արուսյային:
Երգչուհին մեկ նրան ռեստորան է ուղեկցում, մեկ եկեղեցի, մեկ գեղեցկության սրահ:
Սա էլ հերիք չէ`Նանան անընդմեջ հրապարակումներ է անում իր ինստագրամյան էջում, և երբ նրա էջ ես մտնում, տպավորություն է, որ Արուսյայի էջն է, քանի որ միայն նրա մասնակցությամբ հրապարակումներ են:
Թե ինչ շահ է հետապնդում Նանայի «դայակությանը» և այս տեսակ «հրապարակախեղդ» անելուն, այնքան է անհասկանալի չէ:
Ինչևէ`հետևենք հետագա զարգացումներին: