Վերջին տարիներին երգչուհի Սյուզի Մելիքյանը բավական պասիվ է:Նա գրեթե նոր երգեր չի ներկայացնում, հարցազրույցներ չի տալիս: Փոխարենը` նա ակտիվ է ինստագրամյան էջում, որտեղ հաճախ է հրապարակումներ անում ու ցույց տալիս իր սեքսուալ մարմինը:
Երգչուհին ժամանակ առ ժամանակ ակնարկում է, որ սիրելի ունի: Չնայած դրան՝ ամուսնալուծությունից հետո փակ է պահում իր անձնական կյանքը՝ ցույց տալով միայն, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում:
StarNews-ը վերջերս գրել էր, որ իր հավաստի տեղեկությունների համաձայն`Սյուզին շփում չունի քրոջ`հայտնի դիմահարդար Մարիամ Մելիքյանի հետ, պատճառը, ըստ մեր տեղեկության, Մարիամի ամուսնու արգելքն է:
Նշենք նաև, որ հերթական հարցման ժամանակ հետևորդներից մեկը երգչուհուց հետաքրքրվել էր. «Ձեր ամենամտերիմ ընկերուհին ձեր քույրիկն է, թե՞ կան մտերիմ ընկերուհիներ»: Ի պատասխան Սյուզին գրել էր. «Ոչ, ունեմ ընկերուհիներ, ում հետ շփվում եմ 10 տարուց ավել, դեռ դպրոցական տարիքից, պարկեշտ ու վստահելի»:
Ահա այսպես երգչուհին ևս հաստատել էր իր և քրոջ միջև կապ չլինելը:
Բայց այսօր նաև մեզ համար բացահայտում էր այն, որ Սյուզին ասես չի շփվում նաև իր մայրիկի հետ:
Այսօր երգչուհու մայրիկի ծննդյան տարեդարձն է, իսկ երգչուհու քույրը`Մարիամը, մայրիկի հետ մի քանի հրապարակում էր արել ու նշել, որ երջանիկ է, որ հենց նա է իր մայրը, իսկ Սյուզին`մեկը մյուսից սեքսուալ հրապարակումներ էր արել, սակայն չէր շնորհավորել մայրիկի ծննդյան տարեդարձը:
Այստեղից հետևություն, որ Սյուզին ոչ միայն չի շփվում իր քույրիկի, այլ նաև մայրիկի հետ: Այս դեպքում պատճառը խոստանում ենք հրապարակել մոտ օրերս: