Երեխան սիրող ընտանիքում պետք է ծնվի. Մհերը՝ երեխա ունենալու և Անի Երանյանի հետ ամուսնության մասին

  • Jul 15, 2024

Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն էր դարձել լրագրող Մհեր Բաղդասարյանը, ով խոսել էր նաև անձնական կյանքի մասին։ StarNews-ը ներկայացնում է հետաքրքիր հատվածները։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հիմա պատրաստ է ընտանիք կազմելու, Մհերը նշել էր.

«Հիմա ավելի հաճախ եմ մտածում այդ մասին, բայց հիմա ավելի պատրաստ չեմ, քան մի քանի տարի առաջ, որովհետև հիմա ավելի խելացի եմ նայում այդ ամենին։ Ես հասկանում եմ, որ անպայման ցանկացած դեպքում մարդ պիտի լույս աշխարհ բերի երեխա և գիտակցված ընտանիք կազմի։ Ես կարծում եմ, որ երեխան պետք է ծնվի սիրո արդյունքում և սիրող ընտանիքում, որպեսզի դու այդ երեխայի նկատմամբ մեղք գործած չլինես։ Ես հույս ունեմ ու որոշ դեպքում վստահ եմ, որ դա տեղի կունենա իմ կյանքում, ես դեռ ընդամենը 35-36 տարեկան եմ, մինչև 40 ինձ ժամանակ եմ տալիս։ Չեմ ուզում երեխաս գնա դպրոց, ես լինեմ լրիվ սպիտակ մազերով պապիկ։ Միայն սիրահարվածությունը, միայն այդ հեղհեղուկ էմոցիան չի կարող ջրել այդ ծառը։ Առաջին հերթին պետք է լինի համատեղելիություն, հետո՝ վստահություն մարդու նկատմամբ»։

Անի Երանյանի հետ հարաբերությունների մասին պատմելիս էլ Մհերը նշել էր.

«Մենք երկուսս երջանիկ ենք ու երջանիկ ենք միասին։ Մարդիկ ունեն անձնական կյանքի գաղտնիության իրավունք և միևնույն ժամանակ հանրային մարդ են ու տարբեր առիթներով պիտի հանրության համար տեսանելի լինի ինչ-որ իրավիճակներ։ Ուղղակի հանգիստ եղեք, մենք երկուսս երջանիկ ենք, ու, Փառք Աստծո, միասին ենք հիմա երջանիկ։ Մենք հրապարակում ենք ցանկացած լուսանկար, վիդեո, երբ դա զգում ենք, երբ երջանիկ ենք ու ուզում ենք այդ երջանկությամբ կիսվել։ Դրա տակ չկա որևէ թաքնված մի բան կամ հնարք»։

Տարիներ առաջ Մհերը հարցազրույց էր արել Անի Երանյանի ու Մովսես Երեմյանի հետ ու անդրադառնալով այդ թեմային, ասել էր.

«Սցենարով գրված կինո։ Որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ 12 տարի առաջվա թեման կարող էր հիմիկվա թեմայի հետ առնչվել, բայց այն ժամանակ դա շատ երեխայական թեմա էր և՛ իրենց համար, և՛ ինձ համար։ Անիին առաջին անգամ տեսել եմ Ֆաինայի ատելյեում ու շատ տարօրինակ միախառնված էմոցիաներ ունի, հետաքրքրվածություն կար, բայց պիտի անկեղծ լինեմ՝ այդ քիմիան առաջացել է պատահական ու ժամանակի ընթացքում»։

Մեկնաբանություն

Որոնում