Երեկոյան Արմանի արցունքները հոսում էին և ցավից ձայնը դողում էր.ոչ մի մայրիկի չեմ ցանկանա զգալ այն ինչ ես զգացի

  • Dec 01, 2021

Անահիտ Սիմոնյանը Հայկոյի մահից երկու ամիս անց իր ինստագրամյան էջում որդու հետ լուսանկար է հրապարակել ու շատ հուզիչ գրառում արել:

 

 

Ձեզ ենք ներկայացնում նրա գրառումն ու կից լուսանկարը.
Երեկ, երբ ես Արմանին պարկեցրի քնելու մենք խոսեցինք ու նա ինձ պատմեց, որ իր ընկերներից մեկի ծնողները ամուսնալուծվել են և նա շատ էր նեղվել ու կիսվել էր Արմանի հետը: Ինչին Արմանը պատասխանել էր.

«Հավաքիր քեզ ու մի անհանգստացիր, քո ծնողներն ուղղակի դադարել են միասին ապրել, քո հայրը ընդհամենը տեղափոխվել է, Բայց նա ողջ է և դու հնարավորություն ունես նրա հետ շփվելու, գրեկոլու, համբուրելու նրան, իսկ մնացած ամեն ինչ ժամանակի ընթացքում կվերադառնա բնականոն կյանքին»
Եվ երբ երեկոյան նա դա ինձ պատմեց նրա աչքերից արցունքներ էին հոսում և ցավից ձայնը դողում էր… Աստված իմ:
Աշխարհում ոչ մի մայրիկի չեմ ցանկանա զգալ այն ինչ ես երեկ երեկոյան զգացի, երբ քո երեխայի հոգին ցավում է, և դու ոչնչով չես կարող նրան բուժել:

Այսօր, երբ ես նայեցի իմ 10-ամյա որդուն, ես հասկացա ` ինչպես է նա ժամանակից շուտ մեծացել, որքան իմաստուն է նա դարձել ուղիղ երկու ամսում… ինչքան ցավոտ է նրա համար ներսից և ոնց է նա իրեն զսպում ինձ մոտ, որ ես էլ լաց չլինեմ: Իմ տղան շատ ուժեղ տղամարդ է դառնալու ես դա հաստատ գիտեմ:

Իսկ հիմա վերցրեք հեռախոսն ու զանգեք ձեր ծնողներին , կամ մոտեցեք, գրկեք ու համբուրեք նրանց քանի դեռ ձեր կողքին են , ի վերջո ոչ ոք չգիտի ինչ է մեզ սպասվում վաղը:

Մեկնաբանություն

Որոնում