Երեկ Ջերմուկի հատվածում հակառակորդի կողմից մահացու վիրավորում է ստացել ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։
Վերջինս առաջնագիծ էր մեկնել որպես կամավոր՝ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի հետ։ Սուսաննա Մարգարյանը մասնակցել է նաև առաջին արցախյան պատերազմին և այս տարիների ընթացքում ակտիվ հասարակական ու քաղաքացիական գործունեություն ծավալել։
Նրա մահվան լուրը հաստատեցին իր ընկերները։