Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջից մի կին երեխային գրկած սպառնում է ցած նետվելով՝ ինքնասպան լինել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխային գրկած կինը ասում էր, որ ինքը Արցախի Հանրապետության քաղաքացի է ու անարդարության զոհ է դարձել և այլևս չի ուզում ապրել։
Ի վերջո, բժիշկներին, փրկարարներին ու ոստիկաններին հաջողվեց քաղաքացիների հետ համոզել այդ կնոջը և նրան տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենա, բժիշկներն էլ տեղափոխեցին հիվանդանոց։