«Զանգիր ասեմ» հաղորդումը «թխում» է ռուսական հաղորդումից ու պարծենում իր ռեյթինգով. ԲԱՑԱՌԻԿ

  • Dec 27, 2022

Starnews.am-ը բազմիցս է անդրադարձել «Զանգիր ասեմ» հաղորդմանն ու հաղորդման ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին:

Թերևս հաղորդման վարողը ջանք չի խնայում և ամեն բան անում է, իր ռեյթինգը պահելու համար և ողջ հաղորդման ընթացքում պատեհ անպատեհ հատվածներում իր հովանավորներին ներկայացնելու և գովազդելու համար:

Starnews-ը, սակայն, այս անգամ այլ տեսանկյունից է անդրադառնում հաղորդմանը: Այս անգամ բոլորովին այլ բացահայտում ունենք: Բանն այն է, որ ռեյթինգային հաղորդման սցենարը այնքան էլ իր «խելքով» չի ստեղծվում, քան այստեղից-այնտեղից մտքեր գողանալով:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Անտոն Շաստունի հաղորդմանը, որտեղ 44-րդ րոպեում հնչեցված հարցը, շա՜տ պատահականորեն հնչեցվում է Գրիգի «Զանգիր ասեմ»-ի հաղորդման սկզբում:

Շաստունը հարց է տալիս` «9 հարկանի շենքում կա 36 բնակարան, ո՞ր հարկում է 13-րդ բնակարանը»:

Դե իսկ Գրիգը թվերը փոխել և խորամանկություն է արել` հարցը ձևակերպելով հետևյալ կերպ.

«12 հարկանի շենքի յուրաքանչյուր հարկում կա 4 բնակարան, որ հարկում է գտնվում 27 համարի բնակարանը»:

Հետևեք երկու հաղորդումներին և կնկատեք «Զանգիր ասեմ» հաղորդման թիմի «քրտնաջան» աշխատանքը:

Մեկնաբանություն

Որոնում