Զարմանալի զուգադիպություն. Արցախի համար պայքարող աստղերը «պատահական» տուգանվեցին ՊԵԿ-ի համար. ՊԵԿ-ը նոր իմացավ նրանց տեղը

  • Dec 26, 2022

Այսօր ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց,որ  տուգանք է արձանագրել «Womens club»-ի աստղեր դերասանուհի Թամարա Պետրոսյանին (Տոմա) և Տարոն Իսպիրյանին (Պոնչ):

Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր`

«Հարսանյաց հանդիսավարների զույգին, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր Տարոն Իսպիրյան և անհատ ձեռնարկատեր Թամարա Պետրոսյան, առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսությունը, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 000 000 ՀՀ դրամ։  Այդ նպատակով կանխիկ վճարված 500 000 ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ»:

Այս ամենի մեջ ոչ այնքան հետաքրքիր էր Պոնչի և Տոմայի` որպես հանդիսավար արժեքը, այլ այն, որ հայտնի հանդիսավարները, երկար տարիներ այս աշխատանքը կատարելուց և միգուցե բազմաթիվ անգամներ ՀԴՄ կտրոն չհանձնելուց հետո, ՊԵԿ-ի կողմից ստուգման ենթարկվեցին հենց այն ժամանակ, երբ որոշեցին որպես հայտնի անձ իրենց ձայնը լսելի դարձնել Հայաստան-Արցախ փակ ճանապարհի հարցով: Թե՞ միգուցե ՊԵԿ-ը նոր իմացավ նրանց տեղը:

Ինչ է սա, եթե ոչ դիտավորություն և զգուշացում`այլևս ազատ ու անկախ ձայնի իրավունք ունենալու պատճառով սեփական աշխատանքը վտանգի ենթարկելն ու տուգանվելը:

Ստացվում է`ազատ ու անկախ Հայաստանում, ձայնի իրավունքից այսուհետ կարելի է չօգտվել, որպեսզի սեփական շահերից չզրկվել:

Հավելենք, որ ակցիան, որին մասնակցում էին հայտնի դերասանները, կրում էր բացառապես ոչ քաղաքական ենթատեքստ, ինչի մասին հայտարարել էին դրա մասնակիցները:

Ավելին`Տոման լրագրողների հետ զրույցում նշել էր, որ փակված ճանապարհից այն կողմ իր ծնողներն ու եղբայրն են, ովքեր չեն հուսահատվում և իրեն հույս ու հավատ են ներշնչում:

 

Մեկնաբանություն

Որոնում