Գևորգ Մկրտչյանը մշտապես խոսում է իր կյանքի մասին, ներկայացնում մանրամասներ ու կիսվում իր հետևորդների հետ:
Բոլորն են տեղյակ, որ նա այսօր հանդիպում է Քրիստինայի հետ, ով նկարահանվում է Գևորգի հետ նույն սերիալում:
Մեկ անգամ խոսելով իր և Քրիստինայի հարաբերությունների սկսման մասին Գևորգը պատմել է.
«Պայքարում էր, որ Քրիստինան ընդունի առաջարկը: Իմացա, թե որտեղ է ապրում, մի քանի ամիս հետաքրքրվեցի նրա ամեն ինչով՝ որտեղ է ապրել, որտեղ է սովորում. հայավարի հետաքրքրվում էի: Հետո փորձեցի համոզել, անցան շաբաթներ և պատասխան ստացա, որ կախված է առաջարկից: Հանդիպեցինք և քննարկեցինք, ամեն ինչ ճիշտ ներկայացրի, համաձայնեց: Այլ տեսահոլովակ պետք է նկարահանեի, սակայն դա մի կողմ դրեցի: Ես վախենում եմ մեր հարաբերությունների մասին հայտարարություններ անել, վախենում եմ արձագանքներից:Ավելի լավ է ես ոչինչ չասեմ: Միգուցե սիրահարված եմ, չեմ ուզում հստակ ասել: Իրինայի հետ բաժանումից հետո մեկ տարի վատ մեկնաբանությունների էի ջնջում»:
Ինչպես նշեցի Քրիստինան ևս գրավել է մարդկանց ուշադրությունը: Ներկայացնում ենք իր մայրիկի հետ արված լուսանկարը, որտեղ երևում է, որ մայրիկը բավական խնամված ու պահպանված տեսք ունի: