Հղի Հասմիկ Խոջյանն օրեր առաջ ներկա էր գտնվել դերասանուհի Էմմա Շաբոյանի որդու ծննդյան արարողությանը: Հասմիկը ներկայացել էր տարօրինակ շքեղ կերպարանքով,որն ավելի մոտ էր քյարթույությանը:
Մազերին ամրացրել էր փայլուն քարեր, իսկ հագուստը նհմապատասխան էր իր կարգավիճակին:
Հետաքրքիր է կգա՞ մի օր, երբ բազմաթիվ հետևորդներ ունեցող հայտնիներն անճաշակություն չքարոզեն: Դա կարծես թե երազանքի պես մի բան է դարձել:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտ ամսին դերասանուհի Հասմիկ Խոջյանն ու իր սիրելին ամուսնացան: Այն, որ Հասմիկը ամբողջ հարսանիքի ընթացքում օնլայն էր և չէր հասցնում վայելել իր իսկ օրը, starnews-ը վաղուց պատմել է:
Հասմիկն ակտիվ կերպով լուսաբանում էր սեփական հարսանիքը: Մեզ մոտ տպավորություն էր, որ դերասանուհին սեփական հարսանիքը վերածել էր գովազդային վահանակի և տպավորություն էր, որ ամբողջ հարսանիքը արել էին բարտերով:
Սա անցանք: Հիմա Հաամիկը պատրաստվում է դստեր լույս աշխարհ գալուն: Սակայն դերասանուհին այս անգամ ևս խորամանկորեն որոշել է գովազդով «լուծել դստեր օժիտի» հարցերը: Նա այս անգամ մանկասայլակի տեսանյութ է տարածել` ասելով, որ պատրաստվում է դստեր համար մանկասայլակ գնել:
Հասմիկ ջան, լավ է, չէ՞, բոլորին հոգսից և ծախսից ազատում ես, փոխարենը ինստագրամյան էջդ դարձնում գովազդային վահանակ: