«Զզվելի տառական». Աստղիկ Ալավերդյանը վիրավnրել է բլոգեր Աշոտ Հովհաննիսյանին. ինչ է պատահել

  • Oct 10, 2024

Բլոգերներ-հասարակություն պայքարը, կարծես թե, վերջ չունի։ Հերթական սկանդալն է տեղի ունեցել, բայց ամեն բան հերթով։

Օրեր առաջ բլոգեր Աշոտ Հովհաննիսյանը, ով առավել հայտնի է կանանց իր նմանակումներով, կրկնօրինակել էր Լիլիթ Հովհաննիսյանի՝ «Թու թու թու» երգի տեսահոլովակը՝ «հանդես գալով» հենց Լիլիթի կերպարով։ Տեսանյութը ոչ միանշանակ էր ընդունվել հանրության կողմից։ Լսարանի մի մասը այն համարում էր ըսկապես զվարճալի և ստացված նմանակում, մյուս մասն էլ, մեղմ ասած, հիացած չէր։ Շատ էին քննադատություններն ու քննարկումները։ Ինքը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, հոլովակով կիսվել էր ինստագրամյան իր էջի story բաժնում՝ նշելով, որ դա իր լավագույն նմանակումն է։

Քննադատողների թվում էր նաև դերասանուհի Աստղիկ Ալավերդյանը, ով բավականին կոպիտ դիտարկումներով էր արձագանքել Աշոտի հոլովակին։ Բլոգերը սակայն անպատասխան չէր թողել Աստղիկին և ինստագրամյան իր էջում տեղադրել է նոր տեսանյութ, որտեղ բացահայտ նմանակում և ծաղրում է հենց դերասանուհուն։ Հոլովակին կից Աշոտը գրել էր.

«Մի՛ դատիր, որ չդատվես. սա է իմ կյանքի կարգախոսը»։

Այսքանով, սակայն, հեռահար բանավեճը չի դադարում։ Աստղիկը նույնպես գրառմամբ է հանդես եկել ու նշել.

«Տառականներին ընդհանրապես չեմ տրորում, որովհետև իրենք շատ զզվելի են»։

Իրավիճակը ամփոփելով՝ մնում է միայն մի բան խորհուրդ տալ. ինչպես ասվում էր հայտնի մուլտֆիլմում՝ «Ребята, давайте жить дружно !»։

Մեկնաբանություն

Որոնում