Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում իր կարծիքն է հայտնել ՀՀ-ում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
«Մի քանի սեզոն շարունակ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդները «չեն կարողանում» պայքարի համար մասնագետներ գտնեն եւ բավարարվում են ներկուսակցական ֆանատներով:
Էլ Արցախ էլ չկա, վստահաբար Հայաստանն էլ ավելի կփոքրանա:
Էլի զոհեր կլինեն, կյանքեր կկործանվեն:
Ինքնաբուխ հանրահավաքը կզրոյացնեն անիմաստ երկար ճառերով, տուն ու հայրենիք կորցրած մարդկանց անհեթեթ ողջունելով ու ծափահարելով:
Ուրեմն նիկոլը դեռ անելիք ունի», – գրել է նա։