Էմմա ջան, գոնե ամոթ ունեցիր, մարդու մահը սգալուց հետո, զվարճալի սթորիներ մի´ արա

  • Oct 28, 2022

Դերասանուհի Էմմա Շաբոյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Բոլորը գիտեն, որ նա աչքի է ընկնում զվարճալի և հումորային տեսանյութերով: Սակայն այս անգամ նա իսկապես չափն անցել է:

StarNews.am-ի աչքից չի վրիպել, որ երեկ երբ տարածվեց հաղորդավարուհի Գայանե Փայտյանի անժամանակ մահվան լուրը, Էմման հրապարակումներ արեց ինստագրամյան սթորի բաժնում`նշելով իր ապրած մեծ ցավը դեպքի առթիվ:

 

Գայանեն եղել է Էմմայի ուսուցիչը և հետևաբար նրանք բավականին մտերիմ են եղել:

Սակայն իր հուզմունքն արտահայտելուց րոպեներ անց Էմման սկսեց զվարճալի դեմքերով հրապարակումներ անել, այնուհետև նշեց, որ պատրաստվում են ծնունդ գնալ:

Հարգելի Էմմա, ձեզ ոչ ոք չէր խնդրել հուզառատ տեսանյութ հրապարակել, որից րոպեներ անց էլ ինքներդ ձեզ հակասել, ամոթ է, վերջապես մարդ է մահացել:

Մեկնաբանություն

Որոնում