Էմմի հոր՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակը կրկին գողացել են

  • Oct 11, 2021

Հանրության ուշադրությունը հերթական անգամ բեւեռվել է Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող, վանդալիզմի զոհ դարձած «Անվերջության ժապավեն» քանդակի ճակատագրի վրա:

Ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանի հեղինակը Դավիթ Բեջանյանն է: Քանդակի անմխիթար վիճակի մասին բարձրաձայնել է արձանի հեղինակի դուստրը` երգչուհի Էմմին` ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ հղելով ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին: Նա մարզպետի ուշադրությունը հրավիրել է «բոլորի աչքի առջեւ ոչնչացող» աշխատանքի վրա եւ խնդրել վերականգնել այն:
Այս ամենը հրապարակվել էր դեռ 2015 թվականին և երգչուհու հրապարակումից հետո մարզպետը հանդիպում էր ակնկալել Էմմի հետ: Հետաքրքիր է, որ արձանի վերականգնող աշխատանքները սկսվեցին 2021 թվականին: Էմմին էլ Երևան ժամանակելուց հետո կիսվեց տեսանյութով, որտեղ ցույց տվեց՝ ինչպես են ընթանում վերականգնողական աշխատանքները:
Արդեն այսօր երգչուհի Իստագրամյան սթորիներում այլ պատկեր էր. արձանը կրկին թալանել էր և նա դիմում էր պատկան մարմիններին ուշադրություն դարձնեն այս խնդիրն:

Մեկնաբանություն

Որոնում