Starnews.am-ը տեղեկացրել է, որ օրերս Դուբայում տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի որդու`Գոռի հարսանիքը: Ալեքսանյանների հարսի անունն Ինգա է,ով, ըստ մեր ունեցած տեղեկությունների, բավականին ճաշակով աղջիկ է:
Այսօր Ալեքսանյանի կինը` Շողերինան հարսի հետ սթորի է հրապարակել, որում ասում է, որ այսօրվա իր վարորդն Ինգան է:
Նշենք, որ զույգի հարսանիքը ավելի վաղ ծրագրված է եղել, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է: Եվ ահա` Ալեքսանյանը ամբողջ հարսանեկան թիմին որոշել էր տանել Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։
Ձևավորողներ, երաժիշտներ, անգամ վարսահարդարներ և դիմահարդարներ էին Հայաստանից գնացել` օլիգարխիկ հարսանիքի մասը կազմելու:
Ալեքսանյաններն իրենց այս քայլով կարծես խուսափում էին պատերազմող երկրում նման գերշքեղ և միլիարդներ արժեցող հարսանիք նշել`քննարկումներից և քննադատություններից զերծ մնալու համար:
Դե իսկ ծախսերի և ֆինանսական կողմի մասին պատկերացումը վստահ եմ լիարժեք ստացվեց: