Արդեն տեղեկացրել ենք, որ Էրիկ Կարապետյանը ամուսնացել է իր ընտրյալի` Սվետլանայի հետ:
Նրանց սիրո պատմությունը շատ առեղծվածային էր:
Զույգն ամուսնացել է այս տարվա օգոստասին: Էրիկի և Սվետլանայի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2015 թվականին։ 2018 թվականին զույգը բաժանվեց։ 2021 թվականից նրանք կրկին միասին էին ներկայանում տարբեր առիթների։
Իսկ երեկ Էրիկը և կինը մեկնել են հանգստի Հունաստան Միկոնոս կղզի: Զույգը լուսանկարներ է հրապարակել ինստագրամյան իր էջում և «Սթորի» բաժնում՝ դետալներ ներկայացնելով: