Արցախում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Թշնամին վաղ առավոտից ռմբակոծում է Ստեփանակերտը:
Մարդիկ նկուղներում են և չեն կարողանում կապ հաստատել դպրոցում գտնվող երեխաների հետ:
Արցախում կիրառվում է ծանր հրետանի, ռմբակոծվում է Ամբողջ Ստեփանակերտը։
Երգչուհի Սիրուշոն այս թեմայի վերաբերյալ գրառում է արել իր ինստագրամյան էջում, մասնավորապես հայտնելով հետևյալը.
«Ընկերներիս հետ խոսեցի նոր, իրենց նկուղներում են, երեխաները դպրոցներում ու միմյանցից տեղեկություն չունեն… սարսափելի է»,- գրել է Սիրուշոն: