Երեկ ԱՄՆ-ում տեղի է ունեցել սիրված երգիչ, երգահան, կոմպոզիտոր Հայկոյին նվիրված հուշ երեկո: Երգչուհի Արմինկան, ով երգել է երեկոյի ընթացքում, հուզիչ հրապարակում է արել Հայկոյի լուսանկարով պաստառի հետ՝գրելով հետևյալը․
<<Ընկերս>>։
Նշենք, որ երեկոյի ընթացքում երգել են Էմմին, Քրիստինե Պեպելյանը, Արամեն, Ռազմիկ Ամյանը և այլք։
Հավելենք, որ օրերս Հայկոյին Մոսկվայի Հայկական դեսպանանատանը կայացավ հուշ երեկո՝ նվիրված կոմպոզիտոր, տաղանդավոր արտիստ Հայկոյին:
Ամբողջ երեկո հնչում էին ջերմ խոսքեր,պատմություններ,կարծիքներ և որ ամենակարևորն է ՝ անհավանական գեղեցիկ Հայկոյական մեղեդիներ,որոնք հուզում և կարոտով էին լցնում մարդկանց սրտերը։
Դեսպանատան մշակույթի վարջությունը հանրային հեռուստատեսության հետ մեկտեղ այս երեկոն դարձրեցին իրականություն։
Հայկոյի ընկերները այդ երեկո նրա կողքին էին իհարկե։ Երանի լիներ մեծարման երեկո քո ներկայությամբ, Հայկո՛:
Նշենք նաև, որօգոստոսի 25-ին Հայկոն կդառնար 49 տարեկան։ Հայկոյի ծննդյան առիթով երգչի ընկերները մեծ համերգ էին կազմակերպել, որի ընթացքում կատարել էին Հայկոյի երգերը։ Համերգին ներկա էին եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։