Ընկճախտ, սթրեսային վիճակ, մի բան կա՝ չի վերականգնվում. Հասմիկ Կարապետյանը՝ հրավերների պակասի մասին

  • Feb 02, 2024

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը հյուրընկալվել էր Armlur.am-ին և զրույցի ընթացքում խոսել մի քանի թեմաներից։

StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Յուրաքանչյուր մայրիկի կյանքում ժամանակի և կյանքի առավել մասը զբաղեցնում են երեխաները, սակայն ես այն կանանցից եմ, որ երբեք դրանով չեմ բավարարվել, դա շատ քիչ է ինձ համար, դա ուղղակի իմ կյանքի բնականոն ընթացքն է, ես շատ եմ սիրում իմ աշխատանքը և քանի որ բալիկներս արդեն մի քիչ մեծացել են, աղջիկս արդեն դպրոց է գնում, տղաս՝ մանկապարտեզ, ես արդեն 3-4 տարի է փորձում եմ զբաղվել երգարվեստով, ունեմ իմ նվագախումբը և արդեն հասցրել ենք շատ հետաքրքիր ծրագրով հանդես գալ Երևանի ճանաչված ակումբներում։
Երգչուհին խոսել էր նաև այս շրջանում տիրող անտարբերության և երաժշտական աշխարհի հանդեպ վերաբերմունքի մասին․
Բնականաբար այս անտարբերությունն ունի իր պատճառները, որովհետև վերջին տարիների ընթացքում հայ ժողովուրդը սթրեսային իրավիճակներում հայտնվեց, հաղթահարեց, բայց մի բան կա, որ չի վերականգնվում։ Ես հիշում եմ առաջներում ինչ էլ որ լինում էր մարդիկ շատ հեշտ և հանգիստ դուրս էին գալիս այդ ընկճախտից, սթրեսային իրավիճակից։ Անտարբերություն է մտել բոլորիս սրտերում, հոգում։ Շատ ու շատ անգամներ ես իմ կյանքից ոչ դրական օրինակներ եմ բերում, բայց ասում եմ, որ ես դեռ ուզում եմ ապրել։ Իսպառ կորել է հետաքրքրությունը։ Ես նկատել եմ , որ, ցավոք սրտի, պահանջված են արևելյան մելիզմներով, կլկլոցներով երգերը։ Ես երբեք չեմ եղել այն երգչուհիներից, ովքեր հազարավոր տեղանոց դահլիճներ են լցրել, ես շատ լավ ժամանակահատված եմ եղել, սեր և հարգանք եմ եղել, մարդիկ ինձ ամենուրեք գրեթե ժպիտով են ընդունում, ես ինձ վեր չեմ դասել երբեք իրենցից։ Այո, հիմա դժվար է դարձել գումար վաստակել մասնագիտությամբ, որովհետև համերգներն են շատ պակասել, էլ չկան արտասահմանյան համերգների հրավերները։

Մեկնաբանություն

Որոնում